Չինաստանը հայտարարել է Կուբային վճռականորեն աջակցելու մասին

Չինաստանի իշխանություններն աջակցություն ցույց կտան Կուբային՝ անկախ միջազգային իրադրության փոփոխություններից։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ «Անկախ միջազգային իրադրության փոփոխություններից՝ Չինաստանը, ինչպես և նախկինում, վճռականորեն կաջակցի Կուբային՝ սոցիալիստական ​​զարգացման ուղու որոնման հարցում, որը համապատասխանում է նրա ազգային առանձնահատկությանը, հաստատակամորեն կօժանդակի Կուբայի՝պետական ինքնիշխանության պաշտպանության և արտաքին միջամտության դիմակայման ջանքերին»,- ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 66-ամյակը։ Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Չինաստանի և Կուբայի ժողովուրդների միջև բարեկամությունը փոխանցվում է սերնդեսերունդ։ «Վերջին տարիներին՝ երկու պետությունների առաջնորդների ռազմավարական ղեկավարությամբ միասնական ճակատագրով չին-կուբայական ընկերակցության կառուցումը շարունակել է խորանալ և թափ հավաքել», – հավելել է նա։ Չինաստանը և Կուբան դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1960 թվականի սեպտեմբերի 28-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 14568

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով