Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից գրեթե չորս ամիս անց ԵԽԽՎ-ն ներկայացրել է իր վերջնական գնահատականը։ Փաստաթուղթը միաժամանակ երկու շատ տարբեր պատկեր է նկարագրում։ Մի կողմից՝ ընտրողն ունեցել է իրական քաղաքական ընտրություն, քվեարկության օրը գործընթացը մեծամասամբ գնահատվել է դրական, ընտրական վարչարարությունը՝ կազմակերպված։ Մյուս կողմից՝ զեկույցը ցույց է տալիս, որ ընտրական միջավայրը զերծ չի եղել լուրջ ճնշումներից՝ արտաքին միջամտությունից ու ապատեղեկատվությունից մինչև ընտրակաշառք, վարչական ռեսուրսի օգտագործում, ֆինանսավորման վերահսկողության թերություններ, անհավասար մեդիա դաշտ և ընտրական վեճերի լուծման նկատմամբ վստահության պակաս։ Այս գնահատականից այսօր գոհ են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը՝ յուրաքանչյուրը զեկույցից ընտրելով իրեն ձեռնտու հատվածը։ Բայց եթե մի պահ դուրս գանք այդ քաղաքական մրցակցությունից, ի՞նչ է իրականում ասում փաստաթուղթը Հայաստանի ժողովրդավարության վիճակի մասին։ Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



