Ռուսաստանում Հունգարիայի դեսպանատան և գլխավոր հյուպատոսությունների մի խումբ աշխատակիցների պարտավորեցրել են առաջիկա 2 շաբաթվա ընթացքում լքել երկիրը. հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Հունգարացի դիվանագետը տեղեկացվել է, որ որպես պատասխան միջոց՝ Մոսկվայում Հունգարիայի դեսպանատան, Սանկտ Պետերբուրգում և Կազանում Հունգարիայի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների մի խումբ երկշաբաթյա ժամկետում պետք է լքի Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- հայտնել են ԱԳՆ-ից։ Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը սեպտեմբերի 8-ին հայտարարել էր տասը ռուս դիվանագետների արտաքսման մասին: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդ որում պնդում է, որ այդ քայլը չի նշանակում դիվանագիտական հարաբերությունների խզում:



