Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ ձգտելիս «սայլը ձիու առջևից չլծել»։ «Եթե որոշել ես գնալ Եվրոպական միություն, դե ո՞ւր ես շտապում։ Դու հստակ որոշիր՝ ո՞ւր են տանելու քո կոնյակը, ո՞ւր են տանելու քո բանջարեղենը, մրգերը։ Ի՞նչ ծավալով։ Կարո՞ղ ես արդյոք փոխարինել այն, ինչ այսօր վաճառում ես մեզ մոտ։ Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը (սեփականը դնելու տեղ չունի, բայց քոնը կգնի), շատ լավ՝ գնա։ Ինչո՞ւ ես վազում։ Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում»,- ասել է Լուկաշենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ «Պետք չէ շտապել դեն նետել այն, ինչն այսօր քեզ օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից»,- կոչ է արել Լուկաշենոկն։



