ՀՀ ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն ու համագործակցության շարունակական զարգացմանը։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15301

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով