Հայաստանի ըմբիշներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմով

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է աշխարհի առաջնությանը մասնակցող ազգային թիմերի կազմերը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում են` 55 կգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Աշոտ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գևորգ Թադևոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ռազմիկ Քուրդյան, իսկ ազատ ոճում կմրցեն` 57 կգ՝ Մանվել Խնձրցյանը, 61 կգ՝ Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թևանյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը, 74 կգ՝ Նարեկ Հարությունյանը, 79 կգ՝ Հրայր Ալիխանյանը: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15301

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով