ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է վերանվանել ավելի մեծ թվով ջրային տարածքներ՝ շարունակելով Մեքսիկական ծոցի և Օնտարիո լճի անվանումները փոխելու իր փորձերը։ Նա հայտարարել է, որ մինչև նախագահական ժամկետի ավարտը կցանկանար նոր անվանում տալ օվկիանոսներից մեկին։ Տարբերակների թվում նա նշել է «Ամերիկաների օվկիանոս» անվանումը, ինչպես նաև կատակով առաջարկել է «Թրամփի օվկիանոս» տարբերակը։



