ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները վարժանքներ են անցկացրել գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով, ռադիոլոկացիոն կայանով և նոր կվադրոցիկլներով: Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը վարժանքների տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողների վարժանքները գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով, ռադիոլոկացիոն կայանով և նոր կվադրոցիկլներով»,- տեսանյութին կից գրել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15478

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով