Ադենում Եմենի նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել

Եմենի առողջապահության նախարարը հայտնել է, որ Ադեն քաղաքում ալ-Մաաշիկ նախագահական պալատին հութիների հրթիռային հարվածների հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Ըստ տեղեկությունների՝ հութիները նախագահական պալատը թիրախավորել են հինգ հրթիռով։ Վարչապետը և մյուս պաշտոնյաներն անվտանգ են, սակայն հարձակման հետևանքով երկու թիկնապահ է զոհվել: Պալատի շրջակայքից բարձրացող ծուխ է նկատվել։ Պալատը համարվում է Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող, միջազգայնորեն ճանաչված կառավարության կենտրոնակայանը և իշխանության նստավայրը: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է, որ վերջին 11 օրվա ընթացքում Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը ենթարկվել է հութիների կողմից առնվազն 20 հարձակման։ Թիրախում են հայտնվել նաև տասնյակ այլ օդանավակայաններ, նավթային օբյեկտներ և նավահանգիստներ։ Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ երկու ավիահարված է հասցվել Եմենի Թաիզի նահանգում հութիների դիրքերի ուղղությամբ։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շարժման պաշտոնական խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հաստատել է, որ հակաօդային պաշտպանությունը Մարիբի նահանգի օդային տարածքում խոցել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային պատկանող Wing Loong II զինված հետախուզական անօդաչու թռչող սարքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15900

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով