Սերտ կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին COP17-ի շրջանակում «Մերիդիան» կենտրոնում լրագրողների հետ զրույցում նհայտարարել է, որ սերտ կապի մեջ են հայ բարեկամների հետ և վստահում են։ «Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ և վստահում ենք նրանց։ Մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ։ Ուստի շարունակում ենք խորհրդակցությունները հայկական իշխանությունների հետ։ Իմ շատ լավ բարեկամը՝ արտաքին գործերի նախարարը, այստեղ էր, և մենք լավ քննարկումներ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի ՀՀ վարչապետի հետ՝ թերևս արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Մենք շատ սերտ կապի մեջ ենք»,- ասել է նա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15900

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով