Երևանի սրտում երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Մեկնարկեց Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովը։ Արդեն հաջորդ շաբաթ Հայաստանը կհյուրընկալի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որի շրջանակում տեղի կունենա նաև Տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը։ Իսկ Երևանի սրտում՝ 2750-ամյակի այգում, երկու շաբաթ շարունակ կգործի «Քաղաքային կենսաբազմազանության գոտին»՝ հրավիրելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին բացահայտելու քաղաքի բնապահպանական նախաձեռնությունները։ Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի բնապահպանական ծրագրերին, մասնակցելու աշխատարանների և քննարկումների, ինչպես նաև վայելելու փառատոնային ֆիլմերի դիտումներ և համերգային ծրագրեր»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15905

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով