Արարատ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ ավտոմեքենայի հետընթաց շարժման հետևանքով վրաերթի է ենթարկվել 1,5-ամյա երեխա, որը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Աբովյան 9/59 հասցեի մոտից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան անզգուշաբար, ավտոմեքենան հետընթաց վարելիս, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ Պավել Ս.-ն։ Իրավապահները պարզել են, որ մահացածը 1,5-ամյա Անահիտ Ս.-ն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան վարորդի դուստրն էր։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։



