Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը ցանկանում է կրկին ռուսական գազ գնել «Գազպրոմից»։ Այս մասին Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակում հայտարարել է SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը։ Նրա խոսքով՝ երկու ընկերությունների համագործակցությունը յուրօրինակ օրինակ է, քանի որ SOCAR-ը սկզբում գազ է գնել «Գազպրոմից», այնուհետև գազ մատակարարել ռուսական ընկերությանը, իսկ այժմ ցանկանում է կրկին դառնալ դրա գնորդը։



