Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Starlink արբանյակային կապի արագությունն Ուկրաինայում աճել է, սակայն դեռ չի վերադարձել նախկին մակարդակին։ Նրա պնդմամբ՝ արագության սահմանափակումը խոչընդոտել է ռուսական որոշ ռեակտիվ անօդաչու թռչող սարքերի որսալուն։ Զելենսկին նշել է, որ Starlink-ի արագությունը սահմանափակվել էր մինչև 78 կմ/ժ, մինչդեռ «Շահեդ» անօդաչուները թռչում էին ժամում ավելի քան 400 կմ արագությամբ։ Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան կորցրել է օկուպացված տարածքներում ռազմական թիրախները խոցելու համար Starlink-ն օգտագործելու հնարավորությունը։



