Ուկրաինան երբեք լիարժեք հասանելիություն չի ունեցել Starshield համակարգին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք լիարժեք հասանելիություն չի ունեցել Starshield արբանյակային համակարգին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink համակարգի աշխատանքը, իսկ առաջացած սահմանափակումները միտումնավոր չեն եղել։ Ռուբիոն նշել է, որ համակարգի աշխատանքը վերականգնվել է նախկին վիճակին։ Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Starlink-ն ու Starshield-ը տարբեր համակարգեր են։ Նրա խոսքով՝ Starshield-ը ԱՄՆ զինված ուժերի հետ պայմանագրով գործող առանձին համակարգ է, որից օգտվելու հասանելիություն Ուկրաինան չունի։ Ռուբիոն հավելել է, որ Կիևը դիմել է Starshield-ից օգտվելու խնդրանքով՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու նպատակով, սակայն այդ հասանելիությունը չի ստացել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16293

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով