Լեհաստանում փակվել են օդանավակայանները ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով

Լեհաստանի Լյուբլին և Ժեշուվ քաղաքների օդանավակայանները ժամանակավորապես փակվել են ռազմական ավիացիայի ակտիվ թռիչքների պատճառով։ Այս մասին հաղորդում է Լեհաստանի օդային երթևեկության գործակալությունը (PANSA)։ «Ռազմական ավիացիայի ակտիվության կապակցությամբ Լյուբլինի և Ժեշուվի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել է օդային գործողությունների իրականացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հաղորդել է, որ ռազմական ավիացիայի ակտիվությունը կապված է Ուկրաինայի արևմուտքին Ռուսաստանի հարվածների հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16120

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով