Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման գործարքից հետո համաշխարհային շուկաներում գներն իջել են 5-6%-ով։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ Դոնալդ Թրամփի անունից շնորհակալություն հայտնել ռուսական կողմին գործարքի վերաբերյալ կայացրած որոշման համար։ Ուիթքոֆը նաև նշել է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար որոշակի հիմքեր կան, իսկ Օսլոյում կայացած բանակցությունները արդյունավետ են եղել։ Նրա խոսքով՝ ինքը Պուտինին է փոխանցել ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները պարունակող փաստաթղթեր։ ԱՄՆ հատուկ բանագնացը հույս է հայտնել, որ Պուտինը կքննարկի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հնարավորությունը։



