Գազի գնի վերաբերյալ համաձայնագրի խախտումը նաև «Գազպրոմի» վրա է բացասաբար ազդելու

Հայաստանին ներկայացվում է տնտեսական ընտրության նոր առաջարկ։ Մոսկվայի մասնակցությամբ պատրաստված զեկույցը զգուշացնում է՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցումը կարող է միայն գազի դիմաց տարեկան 268,5 միլիոն դոլարի լրացուցիչ ծախս առաջացնել։ Բայց այդ թիվը հիմնված է քաղաքականապես զգայուն մի ենթադրության վրա՝ Ռուսաստանը գազի գինը 177,5-ից կարող է հասցնել 300 դոլարի։ Միաժամանակ ռուսական առևտրային սահմանափակումները սպառնում են հայկական արտահանմանը, մինչդեռ Եվրամիությունը նոր հնարավորություններ է առաջարկում։ Սակայն այստեղ է մեր գլխավոր հարցը. կարո՞ղ է Հայաստանը փոխել իր տնտեսական կախվածության աշխարհագրությունը՝ առանց այն տնտեսական ցնցման, որի մասին զգուշացնում է Մոսկվան։ Եվ ունե՞նք արդյոք եվրոպական շուկան գրավելու արտադրական կարողություն, որակ, ենթակառուցվածքներ և պետական ռազմավարություն։ Ի վերջո, տնտեսական անկախությունը քաղաքական հայտարարությամբ չի ձեռք բերվում։ Այն սկսվում է այն պահից, երբ երկիրը կարողանում է իր արտադրանքը վաճառել առանց մեկ մայրաքաղաքի քաղաքական թույլտվության։ Այս հարցերն այսօր քննարկել ենք Միջազգային առևտրի փորձագետ, տնտեսագետ միջազգային առևտրի Կարեն Ազարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16452

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով