Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի 21 համայնքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում քաղաքական գործիչներին և զանգվածային լրատվամիջոցներին ուղղված կոչով է հանդես եկել։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը։ «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց և



