Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 199 միլիարդ դրամով․ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 188 միլիարդ դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 271 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 10 միլիարդ դրամ։



