ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով