Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Տարածքային փոխզիջումների հարցը կարող է դառնալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջիկա եռակողմ բանակցությունների քննարկման առարկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այս բոլոր հարցերն, այսպես թե այնպես, կարող են քննարկվել խաղաղ կարգավորման փորձերի շրջանակում։ Շատ լուրջ զրույց է սպասվում՝ բաղկացած հսկայական թվով մանրամասներից», – ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Մենք չէինք ցանկանա այս մանրամասները հրապարակայնորեն քննարկել, քանի որ կարծում ենք, որ դա կվնասի հնարավոր խաղաղ գործընթացի հետագա ընթացքին», – ընդգծել է Պեսկովը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16714

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով