Իրանում ռեժիսոր Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Իրանի դատարանը ռեժիսոր Ջաֆար Փանահիին հեռակա կարգով դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ նաև նրա գույքի բռնագրավման որոշում կայացնելով։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով իրանական Emtedad գործակալությանը։ Փանահին պատժի մասին իմացել է բանկային հաշիվների արգելափակումից հետո։ Նրա փաստաբան Մոստաֆա Նիլին հայտնել է, որ ռեժիսորը դատապարտվել է այն ժամանակ, երբ գտնվել է արտերկրում։ Մեղադրանքի մանրամասները չեն հրապարակվել։ Փանահին Իրանից մեկնել էր 2025 թվականի մայիսին՝ Կաննի կինոփառատոնում ներկայացնելու իր «Պարզապես պատահականություն» ֆիլմը, որն արժանացել էր «Ոսկե արմավենու» գլխավոր մրցանակին։ Նա Իրան է վերադարձել 2026 թվականի մարտի վերջին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16897

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով