Դնեպրի երկաթուղային կայարանին ռուսական հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել

Դնեպրի երկաթուղային կայարանին առավոտյան ռուսական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, 13 մարդ վիրավորվել է։ Նրանցից չորսի վիճակը ծանր է։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Կայարանին հարվածը հասցվել է ռեակտիվ անօդաչու թռչող սարքով։ Հարվածի տակ է հայտնվել հարթակը, որտեղ կանգնած է եղել Դնեպր-Զապորոժիե գնացքը։ Բացի այդ, հրթիռային հարվածի տակ է հայտնվել Չեռնիգովը, որի հետևանքով զոհվել է 15-ամյա երկու աղջիկ։ 15 մարդ վիրավորվել է։ Վնասվել են բնակելի տներ, խանութներ, մեքենաներ։ Կրեմենչուգում երկու մարդ է զոհվել բնակելի շենքին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով, 11 մարդ վիրավորվել է։ Եվս մեկ զոհ, երեք վիրավոր կա Զապորոժիեի մարզում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16967

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով