Գազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազանջատում է

«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ից, դադարեցվել է Արթիկ քաղաքի Իսահակյան, Նալբանդյան, Ղարիբջանյան, Թումանյան, Գորկու, Գայի, Շահումյան, Կերյան, Րաֆֆու, Շինարարների, Սասունցի Դավթի, Աբովյան, Թամանյան փողոցների և Լմբատ 1 թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ ժամը 18:00։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17011

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով