ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին հղած նամակում Իրանի ղեկավարությանն առաջարկել է ընտրել ներկայացուցիչների, որոնք լիազորված կլինեն Վաշինգտոնի հետ քննարկել իրանական միջուկային ծրագիրը։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։ Նրա խոսքով՝ Վենսն ընդգծել է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Սակայն նա հստակեցրել է, որ բանակցություններում անհրաժեշտ է առաջնահերթությունը տալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի ազգային շահերին, և Թեհրանի շահերից է բխում պատժամիջոցների ու ռազմական գործողությունների հետևանքով տուժած տնտեսության վերականգնումը, ինչպես նաև երկրի ինքնիշխանության պահպանումը։ WP-ի



