Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը

Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ակտիվացնել երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ երկար տարիներ այս ուղղությամբ առաջընթաց չի գրանցվել, և անհրաժեշտ է հնարավորինս արագ արդյունքների հասնել։ «Այն հատվածները, որոնց շուրջ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, պետք է քննարկվեն բարեկամական մթնոլորտում։ Նման հատվածները շուրջ 15-ն են, և դրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ պետք է ակտիվ աշխատանք իրականացնենք»,– լրագրողների հետ զրույցում նշել է Կոբախիձեն։ Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները նաև ստորագրել են երկու երկրների «Մետաքսի ճանապարհ» («Իփեք յոլու») միջազգային ավտոմոբիլային անցակետի գործնական գործունեությանն առնչվող համաձայնագրեր, ինչպես նաև անասնաբուժության և բույսերի պաշտպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17141

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով