ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ղեկավարները Անկարայում կայացած 13-րդ գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, գագաթնաժողովն անցկացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ՝ «Բեշթեփե» նախագահական համալիրում։ Գագաթնաժողովն անցկացվել է «Թյուրքական դարաշրջան. միասնություն լեզվում, մտքում և գործում» խորագրի ներքո։ Միջոցառման ընթացքում մասնակիցները համատեղ լուսանկարվել են և ստորագրել գագաթնաժողովի համար հատուկ պատրաստված խորհրդանշական պաստառը, որից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով դիմել է ներկաներին։ Հրավիրված պետությունների ղեկավարների և պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչների ելույթներից հետո ստորագրվել է Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը։ Հռչակագրի բովանդակության վերաբերյալ հրապարակման մեջ մանրամասներ չեն ներկայացվում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17039

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով