Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է

Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Չինաստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Աշխարհի առաջնության կանանց 57 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ՝ բարձրացնելով 85 կգ: Նա երկու մոտեցմամբ չբարձրացրեց 90 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 114 կգ ու120: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտի 205 կգ արդյունքով՝ Ալեքսանդրա Գրիգորյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով