Պայթյուն և նոր նշաձողի մարտեր տեղի ունեցան․ տխուր է պառլամենտարիզմի տեսանկյունից

Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 29-ին բռունցքներով ու աթոռներով էին պարզում քաղաքական հարաբերությունները։ Ընդամենը մեկ օր առաջ նույն խորհրդարանը վավերացրել էր հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ համաձայնագիրը՝ որոշում, որը կարող է փոխել Հայաստանի տնտեսական ապագան, տարածաշրջանային դիրքն ու ռազմավարական հարաբերությունները։ Արդյո՞ք այս երկու իրադարձությունների հաջորդականությունը պատահական էր, թե՞ ծեծկռտուքը նաև քաղաքական հաշվարկ ուներ՝ հանրային ուշադրությունը ռազմավարական որոշումից շեղելու նպատակով։ Բայց խորհրդարանի պատերից դուրս շատ ավելի մեծ գործընթացներ են ծավալվում։ ԹՐԻՓՓ-ի 42 կիլոմետրանոց երկաթուղին, ռուսական երկաթուղային կոնցեսիայի ապագան, Փաշինյանի՝ ընդդիմությանը խոստացած անսպասելի առաջարկը և սահմանադրական հանրաքվեն արդեն փոխկապակցված քաղաքական օրակարգի մաս են։ Եվ գուցե Փաշինյանի իրական հասցեատերը ոչ այնքան ընդդիմությունն է, որքան Իլհամ Ալիևը, որից Երևանը փորձում է ստանալ մեկ հստակ պատասխան՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո Բաքուն պատրա՞ստ է առանց նոր պահանջների ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Միաժամանակ լարվածության նշաններ կան թուրք-ադրբեջանական հարաբերություններում, Իսրայելի ընտրությունները չեն լուծել իշխանության ձևավորման խնդիրը, իսկ Միացյալ Նահանգները մոտենում է նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններին։ Այս զարգացումները կարող են անդրադառնալ Իրանի շուրջ ռազմական հաշվարկներին, թուրք-իսրայելական հարաբերություններին և Հարավային Կովկասի ապագային։ Այս ամբողջ քաղաքական պատկերը՝ իր ներքին պատճառներով, արտաքին կապերով և Հայաստանի համար հնարավոր հետևանքներով, քննարկել ենք քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով