Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար

Լիտվայի պաշտպանության նախարարությանն առընթեր պաշտպանական ռեսուրսների գործակալությունը պայմանագիր է կնքել ֆիննական FORCIT ընկերության հետ՝ նրա կողմից արտադրվող BLOCKER ծովային ականների համակարգը ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։ «Ծովային ականները Լիտվայի պաշտպանության կարևոր բաղադրիչն են՝ օգնելու ապահովել անվտանգությունը Բալթիկ ծովում։ Մենք միակ երկիրը չենք, որը ձեռք է բերում այս ականների համակարգը, ուստի մենք կհամակարգենք մեր գործողությունները և կապահովենք համատեղելիությունը դաշնակիցների հետ։ Ծովային ականների ի հայտ գալով՝ հավաքական պաշտպանությունն ու հակառակորդի զսպումը միայն մեծանում են», – նախարարի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։ Գնումն իրականացվում է Ֆինլանդիայի գլխավորած «Համագործակցություն ծովային ականների բնագավառում» (NMC) միջազգային նախաձեռնության իրագործման շրջանակներում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17469

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով