12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով 2026 թվականի նոյեմբերի 5-ին կայացված դատավճռով ամբողջությամբ բավարարվել է Ա.Շ.-ի պատժի վերաբերյալ դատախազի միջնորդությունը։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել 12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու համար և դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով