Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանին: «Նրան վճռական բողոք է ներկայացվել և համապատասխան նոտա հանձնվել՝ կապված վերջերս հայկական կողմի ոչ բարեկամական գործողությունների հետ»,– ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։



