Karevor News

Karevor News

8 ձայն ընդդեմ Ռուսաստանի. ինչպես է Մոսկվան արգելափակում հայկական ապրանքների մուտքը շուկա

Ռուսաստանը դեռ մայիսին հայտարարել էր հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների մասին, իսկ հունիսի 2-ից դրանք տարածվել են նաև դեղձի վրա, երբ բերքահավաքը նույնիսկ չէր սկսվել։ Մոսկվան որոշումը հիմնավորում է բուսասանիտարական խախտումներով, իսկ Երևանը վիճարկում է դրա օրինականությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։ Սակայն…

«Ուժեղ Հայաստանի»՝ ընտրակաշառքի գործերով անազատության մեջ հայտնվածների մեծ մասն ազատության մեջ է

Ստեփանավանի ընտրություններից ընդամենը չորս օր առաջ հրապարակված կադրերը քաղաքական հետապնդման և ընտրակաշառքի շուրջ սուր հակադրություն են առաջացրել։ Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը ընտրական գործընթացին իրավապահների միջոցով միջամտելու մեջ, մինչդեռ հրապարակված տեսանյութերում երևում է կանխիկ գումարների փոխանցում, որը պահանջում է հստակ և…

Արտահերթ ընտրությունն է հավանական. իշխանությունը չի կարողանա համոզել ընդդիմությունը

Հայաստանի ժողովրդավարության առջև այսօր երկու վտանգ է միաժամանակ հասունանում՝ ընտրողի քվեն փողով գնելու փորձը և ընտրողին իրական քաղաքական ընտրությունից զրկելու վտանգը։ Հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններին հինգ համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ընդհանրապես մրցակից չունի։ Ստեփանավանում, որտեղ հունիսին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» զգալի…

Գերտերություններ այլևս չկան

Թեև Միացյալ Նահանգները շարունակում է մնալ չափազանց հզոր պետություն, իսկ Ռուսաստանը դեռևս տիրապետում է հսկայական սովորական և միջուկային ռազմական կարողությունների, երկու երկրների միջազգային կարգավիճակն այսօր առավելապես բնորոշվում է նրանց ձախողումներով և հնարավորությունների սահմանափակությամբ։ Ավելին՝ երկուսն էլ, թերևս, կարելի է դասել…

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Հարկ վճարողների կողմից 2026 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 845 438։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ վերոնշյալ թվաքանակը գերազանցել է նախորդ տարվա…

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ՀՀ բանակի…

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գոռ Գևորգյանին պատկանող, Արարատի մարզ, Այնթապ, 15 փողոց 38 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված…

Չեխիայի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին Չեխիայի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է գտնվում Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարաքիձեի հրավերով։ Ինչպես տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, աշխատանքային այցի շրջանակում Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Գիորգի Գվարաքիձեին և քննարկել երկու երկրների…

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Իտալիայի կառավարությունը հաստատել է ճանապարհային փոխադրումների, գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտներին տրամադրվող արտակարգ օգնության մասին հրամանագիր՝ ի պատասխան վառելիքի գների շուրջ ծագած և երկրի հարավում տարածված զանգվածային բողոքի ակցիաների։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Փաթեթը ներառում է 60 միլիոն եվրոյի փոխհատուցում՝…