Karevor News

Karevor News

Ցույցեր են սկսվել նաև Իտալիայում. կան ձերբակալվածներ

Իտալիայի Միլան քաղաքում կյանքի թանկացման և պատերազմների դեմ բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, թալանել խանութներ և հրկիզել գույքը։ Երթը սկզբում խաղաղ է ընթացել, սակայն ավելի ուշ դիմակավորված մասնակիցները քարեր և այլ առարկաներ են նետել ոստիկանների…

Նոր հավասարակշռություն՝ հին կախվածության փլատակների վրա

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այսօր «փոխըմբռնման և նոր հավասարակշռության որոնման» փուլում են։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Դեսպանը շեշտել է ընդհանուր պատմության, համատեղ հաղթանակների և ժողովուրդների բարեկամության…

Ուկրաինան երբեք լիարժեք հասանելիություն չի ունեցել Starshield համակարգին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան երբեք լիարժեք հասանելիություն չի ունեցել Starshield արբանյակային համակարգին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink համակարգի աշխատանքը, իսկ առաջացած սահմանափակումները միտումնավոր չեն եղել։ Ռուբիոն նշել է, որ համակարգի աշխատանքը վերականգնվել է…

Իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են եվրոպացի դիվանագետների վրա. Պրևո

Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելցի վերաբնակիչները հարձակվել են պաղեստինցիների, եվրոպացի դիվանագետների և ֆրանսիացի քաղաքապետի վրա։ Այս մասին հայտնել է Բելգիայի ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոն։ Հարձակման ենթարկվածների թվում են եղել Բելգիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ներկայացուցիչներ։ Ֆրանսիացի քաղաքապետ Բեռնար Բոդուն հայտնել է,…

Այսօր գյուղատնտեսության զարգացման առաջնահերթություններից է ինտենսիվացումը. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորել է գյուղատնտեսներին և ոլորտի ներկայացուցիչներին։ «Սիրելի՛ գյուղատնտեսներ, ոլորտի ներկայացուցիչներ և աշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսի օրվա առթիվ։ Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, իսկ ձեր աշխատանքը՝ պարենային անվտանգության, գյուղական համայնքների զարգացման և երկրի…

Հրդեհ է բռնկվել Կանադայի ռազմական բազայում. կան զոհեր և վիրավորներ

Կանադայի Ալբերտա նահանգում՝ Ուեյնրայթի ռազմական բազայում, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դեյվիդ ՄաքԳինթին՝ չհստակեցնելով զոհերի ստույգ թիվն ու հրդեհի պատճառը։ Կանադական Global News-ի փոխանցմամբ՝ հրդեհը կարող էր բռնկվել…

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՆԳՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք բնակավայրերում, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Թրամփը 60 օր է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների գնահատման համար․ Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 60 օր է հատկացրել՝ գնահատելու Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների և մաքսատուրքերի տնտեսական հետևանքները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմին ժամանակ է անհրաժեշտ՝ առաջարկվող սահմանափակումներն ուսումնասիրելու և դրանց կիրառման օպտիմալ տարբերակը…

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը փակուղում. 7 թեկնածու, 7 մերժում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը հայտնվել է դիվանագիտական փակուղում։ Հոկտեմբերի 16-ի նախնական քվեարկության ժամանակ բոլոր յոթ թեկնածուները ստացել են Անվտանգության խորհրդի մշտական անդամներից առնվազն մեկի դեմ ձայնը։ Առաջատարը Կոստա Ռիկայի ներկայացուցիչ Ռեբեկա Գրինսպանն է՝ ինը կողմ և հինգ դեմ ձայնով։ Նրա…

Մասկն առաջարկել է սահմանափակել Starshield-ի աշխատանքը Ուկրաինայում.The Telegraph

Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է սահմանափակել Starshield արբանյակային համակարգի աշխատանքը Ուկրաինայում, և վերջինս համաձայնել է։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով չորս աղբյուրի։ Պարբերականի տվյալներով՝ սահմանափակումների հետևանքով համակարգն օգտագործող անօդաչու սարքերի արագությունը սահմանափակվել է ժամում…