Մենք դիվանագիտական փակուղում չենք. Զելենսկին՝ Ռուբիոյին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի համաձայնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն գնահատականին, թե Ուկրաինայի պատերազմի կարգավորման գործընթացը ներկայում գտնվում է «փակուղում»։ Նրա խոսքով՝ մի կողմից Ռուսաստանի հետ հնարավոր տնտեսական նախագծերի շուրջ բանակցել, իսկ մյուս կողմից խոսել դիվանագիտական փակուղու մասին՝ հնարավոր չէ։ Զելենսկին պնդել է, որ ԱՄՆ-ը կարող է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցներով և Ուկրաինային լրացուցիչ աջակցությամբ։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում Ռուսաստանը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղան։ «Սա փակուղի չէ, սա չցանկանալ է»,- ասել է Զելենսկին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15301

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով