Նեպալում կրկին ջրհեղեղ է

Նեպալի հյուսիս-կենտրոնական հատվածում՝ Բուդհի Գանդակի գետի ափին բնակվող մարդիկ կիրակի օրը տարհանվել են այն բանից հետո, երբ հանկարծակի հեղեղումները քշել-տարել են տներ և այլ շինություններ։ Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային մարմինը տարհանել է գյուղացիներին՝ միաժամանակ մյուս բնակիչներին հորդորելով տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Կիրակի ուշ երեկոյան իշխանությունները շարունակում էին հորդորել մարդկանց զգոն մնալ։ Զոհերի մասին անմիջական տեղեկություններ չեն հաղորդվել։ Աղետների կառավարման գործակալությունը փորձում է պարզել Բուդհի Գանդակի գետի հանկարծակի վարարումների պատճառը։ Գետը միանում է Տրիշուլի գետին և կարևոր ջրային ուղի է, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուի մերձակայքում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ջրով վարարած գետը, որը հոսում է բարձր լեռների միջով, քշում տներն ու օժանդակ շինությունները։ Լեռնային այս շրջանում գտնվող փոքր գյուղերից քանիսն են տուժել՝ դեռևս հստակ չէ։ Կառավարության նախազգուշացման արդյունքում տարհանում է իրականացվել Արուգաթում՝ գետափնյա քաղաքում, որը գտնվում է Կատմանդուն երկրի այլ շրջանների հետ կապող մայրուղու վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15478

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով