ԹՐԻՓՓ-ի շինարարությունից առաջ սահմանազատում է պետք երեք հատվածում

ԹՐԻՓՓ-ի շուրջ քաղաքական քննարկումներն այժմ տեղափոխվում են շատ ավելի առարկայական հարթություն՝ Հայաստանի տարածքի, քարտեզների, սահմանների և ենթակառուցվածքների տեղակայման հարցեր։ Հոկտեմբերի 28-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ երկաթուղին անցնելու է խորհրդային տարիներին գործող 42 կիլոմետրանոց ուղեգծով՝ Արաքսի հովտով, որտեղ, նրա հավաստմամբ, մասնավոր հողատարածքներ չկան։ Մինչդեռ ավտոճանապարհի վերջնական երթուղին դեռ որոշված չէ, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների տեղակայումը շարունակում է ուսումնասիրվել։ Այստեղ առաջանում են սկզբունքային հարցեր։ Ի՞նչ են իրականում ցույց տալիս խորհրդային և ժամանակակից քարտեզները։ Որքա՞ն տարածք կպահանջվի նոր ենթակառուցվածքների համար։ Ինչպե՞ս են սահմանվելու 49 տարով տրամադրվող հողօգտագործման իրավունքները, և ի՞նչ կապ ունեն այդ գործընթացները Հայաստանի ինքնիշխանության, սահմանների ու տարածքային ամբողջականության հետ։ Մեր զրուցակիցն է քարտեզագետ,, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17158

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով