Karevor News

Karevor News

Փաշինյանի վեց ձայնը և ընդդիմության մեծ թակարդը

Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով արտահերթ ընտրությունների հնարավորությունը, ընդդիմությանը կանգնեցրել է քաղաքական երկընտրանքի առաջ՝ օգտվել սահմանադրական գործընթացի վրա ազդելու իր վերջին հնարավորությունից, թե վտանգել այդ հնարավորությունն ու սեփական մանդատները նոր ընտրություններում։ Նարեկ Կարապետյանն արդեն արձագանքել է՝ «Միայն օրն ասեք»։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած…

Տղամարդը 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզը

Բաշկիրիայում բժիշկները փրկել են տղամարդու, որը շուրջ 2 տարի բրոնխում պահել է հինգ ոսկե ատամ ունեցող ատամնապրոտեզը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Այրաթ Ռախմատուլլինը։ Հիվանդին անհանգստացրել է մշտական հազը, սակայն նա երկար ժամանակ չի դիմել…

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը կայացավ նժույգ-թափերի եզրափակիչ, որտեղ Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը: Մամիկոն Խաչատրյանը իր վարժության համար արժանացավ 15.000…

50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել

Ռեփեր 50 Cent-ը կրկին պնդել է, որ իր վաղեմի հակառակորդը՝ Դիդին, իրեն հուղարկավորության համար նախատեսված ծաղկային կոմպոզիցիա է ուղարկել։ 50 Cent-ի խոսքով՝ ծաղիկները հասել են Մայամիի «E11EVEN» ակումբ։ Նա կատակել է, որ Դիդին կարող էր դրանք ուղարկել այն բանից հետո,…

«Մեկը երկուսի համար». Պարոնյանի անվան թատրոնում առաջնախաղ է սպասվում

«Մեկը երկուսի համար» կատակերգական ներկայացումը, որը հասցրել է սիրվել ՌԴ-ում և ԱՄՆ-ում, կհանձնվի Հայաստանի հանդիսատեսի դատին։ Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչը Համլետ Ղալեչյանն է, կոմպոզիտորը՝ Արթուր Մկրտչյանը։ Ներկայացման…

Վարչապետն ավարտել է Աջափնյակ շրջայցը․ քաղաքացիների հետ քննարկել է բնակարանային, սոցիալական և համայնքային խնդիրներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում շրջայցը, որի ընթացքում զրուցել է քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու ներկայացրել կառավարության ծրագրերը։ Շրջայցի ընթացքում բնակիչները վարչապետին են դիմել բնակարանային պայմանների, բակերի բարեկարգման, խաղահրապարակների նորոգման, կրթության, զբաղվածության և սոցիալական…

Խոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունը

Հայաստանի խոշորագույն հարկատուն բջջային հեռախոսներ և տեխնիկա վաճառող ընկերություն է։ Երկրորդ տեղում երկրի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունն է, երրորդում՝ ծխախոտ արտադրողը։ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկի առաջին երեք հորիզոնականներն արդեն բավական տեղեկություն են տալիս Հայաստանի տնտեսության կառուցվածքի և պետական եկամուտների հիմնական…

69 հազար ընտրող դուրս է մնացել ընտրացուցակներից. ո՞ւմ է ձեռնտու նոր կարգը

Հայաստանի ընտրական համակարգում կատարված օրենսդրական փոփոխությունն արդեն չափելի հետևանքներ ունի։ Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցող 21 համայնքի ընտրացուցակներում, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, ընտրողների թիվը նվազել է 69 359-ով։ Ընդամենը չորս ամսում ընտրողների ընդհանուր թիվը 547 080-ից հասել է…

Բոլթոնի հիշեցումը. աշխարհաքաղաքականությունը ցանկություններ չի ներում

Ռուսաստանցի փրանքերների հետ Ջոն Բոլթոնի հրապարակված զրույցը նոր լույս է սփռում Հայաստանի վերջին տարիների քաղաքական որոշումների, բաց թողնված հնարավորությունների և դրանց ծանր հետևանքների վրա։ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականի ամենաուշագրավ գնահատականը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությանը։ Բոլթոնը…

Հնդկաստանի վերադարձը Բաքու. Հայաստանի համար նոր ռազմավարական հարցեր

Հնդկաստանը վերադառնում է Բաքու՝ փորձելով վերականգնել հարաբերությունները մի երկրի հետ, որը վերջին տարիներին հետևողականորեն աջակցել է Պակիստանին և Թուրքիայի հետ միասին զարգացրել եռակողմ ռազմաքաղաքական համագործակցությունը։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հոկտեմբերի 23-ի այցը հնդկական մամուլը ներկայացնում է որպես Նյու Դելիի տարածաշրջանային…