Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին

Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն (նստավայրը՝ Կահիրե) իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջեյմս Գյակի Քուեյսոնին։ Պաշտոնական արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Գանայի ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝…

3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է

47 տարեկանում մահացել է արքայադուստր Բաջրակիտյաբհան՝ Թաիլանդի թագավոր Ռամա X-ի ավագ դուստրը։ Նա երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։ Թագավորական ընտանիքի հայտարարության համաձայն՝ արքայադուստրը մահացել է 2026 թվականի հունիսի 11-ին հիվանդանոցում։ Նա կոմայի մեջ էր 2022 թվականի դեկտեմբերից, երբ գիտակցությունը…

Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ

։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Այս պահին հիմնանորոգվում է տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող և ենթակառուցվածքային նվազագույն չափանիշներին չհամապատասխանող Արին Բերդի փողոցը։ Իրականացնում ենք հիմնանորոգման աշխատանքներ, փոխում ենք բոլոր ենթակառուցվածքները՝ խողովակները, կոյուղին, օդում կախված հոսանքի լարերը…

ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր։ Որոշումն ընդունվել է ՀՌՀ-ի՝ հունիսի 12-ի նիստի արդյունքներով։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 4 հարց․ 1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական…

Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է. «Երևանն առաձգական չէ, և մեքենաների անդադար հոսքը մայրաքաղաք օրեցօր ավելանում է: Լուծումներից մեկն, իհարկե, նոր կամ այլընտրանքային ճանապարհների կառուցումն է, ինչն, օրինակ, Դանիել Իոաննիսյանն, իր գրառման մեջ, հերթական անգամ…

Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ երկրների ֆերմերներին 540 միլիոն եվրո հատկացնել՝ պարարտանյութերի գների աճի պատճառով։ Այս մասին ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԵՄ երկրների կառավարությունները նաև կստանան Եվրահանձնաժողովի թույլտվությունը՝ լրացուցիչ վարկեր ներգրավելու ֆերմերների աջակցության համար, ինչը, Բրյուսելի…

Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով

ԱՄՆ-ից գնված առաջին երեք F-35 Lightning II կործանիչները համալրել են Լեհաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունը: Այս մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լեհաստանի զինված ուժերի կողմից F-35 Husarz ինքնաթիռներն ընդունելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Լասկում (խմբ.՝ քաղաք կենտրոնական…

Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար Ալ Քարնսը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հետևելով պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Քարնսը լրատվամիջոցին հայտնել է, որ պաշտպանության ներդրումային ծրագիրը «բավարար չափով փոխակերպող» չէր և առաջ գնալու փոխարեն հետ էր գնում։…

Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր «Հրապարակ» օրաթերթում զետեղված «Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում են՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։ «Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կողմից ընտրությունների հետ կապված հրապարակային ո՛րևէ…

Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը

Պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տանը կատարվել են քննչական գործողություններ։ « Արմենպրես »-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Վարույթի շրջանակներում Արեգնազ Մանուկյանի տանը խուզարկություն է կատարվել, որն ավարտվել…