Karevor News

Karevor News

Գազի 69% թանկացման սպառնալիքը. ինչ է թաքնված ԵՏՄ-ի հաշվարկի հետևում

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքների մասին։ Փաստաթղթի ամենաուշագրավ կանխատեսումը վերաբերում է գազին։ Հեղինակների հաշվարկով՝ Հայաստանի համար դրա ներմուծման գինը կբարձրանա 69 տոկոսով՝ տարեկան առաջացնելով 268,5 միլիոն…

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է առևտրային նավերի չարտոնված տարանցման համար, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի պնդումները, թե նեղուցով շարունակվում են նավթի փոխադրումները, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Նշվում է,…

Ինչո՞ւ է Հայաստանը դառնում արկածային զբոսաշրջության երազանքի ուղղություն

Հրաբխային լեռներ, Մետաքսի ճանապարհի ժամանակներից պահպանված հյուրատներ, լեռնային արշավից հետո՝ տնական պանիր ու ծիրանի օղի․ այս ամենը զբոսաշրջիկներին սպասում է Հայաստանում՝ Անդրկովկասյան արահետի (Transcaucasian Trail) երկայնքով. այսպես է անդրադարձել National Geographic պարբերականը՝ անդրադառնալով Հայաստանի զբոսաշրջությանը Ավելի քան 800 կիլոմետր երկարությամբ…

Կրեմլը դեռ չի ծանոթացել Հայաստանի մասին զեկույցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռ չի ծանոթացել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին։ Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները ներկայացրել են զեկույց՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ…

Մոտոցիկլետներով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում է արձանագրվել

Հոկտեմբերի 19-ին Երևանի գնդի պարեկների՝ մայրաքաղաքում իրականացրած մոտոցիկլետներով ուժեղացված ծառայությունը հերթական դրական արդյունքն է տվել։ Պարեկային ծառայողների թիրախային միջոցառումների արդյունքնում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ մոտոցիկլետավարների կողմից անընթեռնելի համարանիշով երթևեկելուց մինչև հոծ գծի վրա մանևրներ։ Կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 143…

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

Իրանը պատասխան չի ստացել ո՛չ Սաուդյան Արաբիայից, ո՛չ էլ Եմենի «Անսար Ալլահ» շարժումից (հութիներ)՝ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում միջնորդի դերում հանդես գալու առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանը չի ստացել Սաուդյան Արաբիայի կամ…

Հայաստանը՝ Եվրոպայի հաջորդ քարտեզում

Եվրոպան իր անվտանգության ապագան կապում է հարևան երկրների կայունության ու նրանց հետ ավելի սերտ միավորման հետ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ու տնտեսական մրցակցության սրացումը Եվրամիության ընդլայնմանը նոր նշանակություն են տալիս․ նոր անդամների ներգրավմամբ Եվրոպան ձգտում է ամրապնդել իր անվտանգությունն ու…

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում կայացել են երրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները: «Ֆեներբախչե» – «Սլավիա Պրահա» խաղն ավարտվել է ոչ-ոքի` 2:2, «Սաբահ»-ը զիջել է «Բորուսիա Դորտմունդ»-ին 1:2 հաշվով: «Ռոմա»-ն 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Սլովան Բրատիսլավա»-ի դարպասը, «Պորտու»-ն նվազագույն հաշվով…

Արայի ամառանոցների ձորում ջրատար է վթարվել. հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում

«Վեոլիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով։ «Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։ Քիչ հետո կհրապարակենք նաև հասցեները»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանին Ուկրաինայում ոչ թե հրադադար, այլ խաղաղություն է պետք. Պեսկով

Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում չի փոխվել․ Մոսկվային անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր հրադադար, այլ խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման համար Կիևում պետք է գտնվի մեկը, որը կկայացնի պատասխանատու որոշում։ Պեսկովն անդրադարձել է…